Խամսայի մելիքություններ

Արցախի հինգ մելիքությունների պայքարով ստեղծված «Խամսայի մելիքություններ» անունով հայտնի այս ինքնավար իշխանության գլխավոր կենտրոնը Տող ավանն էր: Այստեղ էլ կառուցվեց ապարանքը, որպես Մելիք-Եգանի (Մելիք-Ավան-խան) նստոց-պալատն էր: Տողի մելիքական ապարանքը, Արցախի նմանօրինակ հուշարձանների շարքում, ստույգ թվագրված ամենավաղ կառույցներից է և յուր ժամանակ պաշտպանական բնույթ է ունեցել: Պալատական համալիրը ստեղծվել է 18-րդ դարի 20-30-ական թվականներին, որը լրիվությամբ կառուցվել և իր ամբողջական տեսքն է ստացել միայն 19-րդ դարի կեսերին։ Չնայած ժամանակի ընթացքում ապարանքում տեղ գտած որոշակի փոփոխությունների, այն գործնականում պահպանել է իր սկզբնական տեսքը։ Բնակելի տարածքները և հյուրասենյակներն ունեն կամարակապ ծածկեր, սալարկված հատակներ և հայկական բուխարիներ։ Պատերի վրա պահպանվել են տվյալ ժամանակաշրջանի մասին վկայող գրառումներ։ Պալատից կարելի է հստակ պատկերացում կազմել 18-19-րդ դարերի ավանդական կովկասյան՝ մասնավորապես հայկական բնակելի տների մասին:

Leave a Reply

Your email address will not be published.