
Հադրութի աշխարհագրական դիրքը
Հադրութի շրջանը զբաղեցնում է ԼՂՀ հարավ-արևելյան մասը։ Այն ադրբեջանական ուժերից ազատագրվել է 1993 թվականի վերջին: Տարածքը և բնակչությունը Հյուսիսում Հադրութի շրջանը սահմանակցում է Մարտունու, Ասկերանի և Շուշիի շրջաններին, արևմուտքում՝ Քաշաթաղին։ Հարավային սահմանն անցնում է Արաքս գետով, որը հանդիսանում է ԼՂՀ-ի Իրանի հետ սահմանը: Հադրութի շրջանն արևելքից սահմանակցում է Ադրբեջանին: Հադրութի շրջանի ընդհանուր մակերեսը 1876.8 քառ. կմ է։ Շրջանի հարավային և հարավ-արևելյան մասերը համեմատաբար հարթավայրային են։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում ընկած են սաղարթախիտ անտառներով և ալպիական մարգագետիններով ծածկված լեռնային զանգվածներ։ Այստեղ է գտնվում նաև Ղարաբաղի բարձրագույն լեռնագագաթներից մեկը՝ Դիզափայտը։ Շրջանի տարածքով հոսում է Իշխանագետը, որը թափվում է Արաքս գետ։ 2013 թվականի տվյալների համաձայն՝ Հադրութի շրջանում բնակվում է 13163 մարդ։ Շրջանի բնակչությունը էթնիկ առումով միատարր է՝ հիմնականում հայեր են: Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում +11,7 °C է, բարձրադիր վայրերում -1 °C։ Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -0,7 °C, հուլիսինը +23,6 °C։ Տեղումների միջին տարեկան քանակը 500-700 մմ է։ Տնտեսություն Հադրութի շրջանի բնակչությունը հիմանակնում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամն, անասնապահությամբ, այգեգործությամբ: Հադրութից մինչև Ստեփանակերտ 70 կմ է, որն էլ գյուղատնտեսական մթերքների հիմնական իրացման վայրն է: Միայն Հադրութ քաղաքում ապրում է ավելի քան 4000 բնակիչ, բնակավայրից արտագաղթողներ չկան, բայց արտագնա աշխատանքի մեկնողների թիվն է ավելացել էր Ինչևէ, հաղթահարելով դժվարությունները նրանք միախմբված են հանուն հայրենիքի ու ազատ Արցախի գաղափարախոսության շուրջ: