Գրանցում
Սիրելի Հադրութի քաղաքային համայքի բնակիչներ(Վանք,Տյաք,Հադրութ) խնդրում ենք մուտքագրել Ձեր անձնական տվյալները՝ գրանցման համար։ Մնացած համայքի բնակիչներին խնդրում ենք զանգահարել 097275070 , 094229394 հեռախոսահամարներին կամ մոտենալ Գարեգին Նժդեհ 23/1 հասցեով։ (Խնդրում ենք տվյալները լրացնել հայատառ)
Մեր մասին
Հադրութի շրջանի բնակչությունը էթնիկ առումով միատարր է հիմնականում բնակվում են հայեր: Հադրութի շրջկենտրոնը` Հադրութ քաղաքը գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտին 75 կմ հեռավորության վրա: Հադրութի շրջանում է գտնվում ԼՂՀ բարձրագույն լեռնագագաթներից մեկը` Դիզափայտը, ինչպես նաև շրջանի տարածքով հոսում է Իշխանագետը որը Արաքս գետը սնուցող երակներից մեկն է:
Հադրութ քաղաքի ճշգրիտ հիմնադրման տարեթիվը անհայտ է, սակայն նրա տարածքում հանդիպում են նախաքրիստոնեական ժամանակաշրջանի հուշարձաններ: Ստույգ է նաև այն որ արդեն 16-րդ դարում գոյություն է ունեցել Խոնաշեն(Հոն և Շեն) անվանումով բնակավայր որը հետագայում վերանվանվել է Հադրութ(Միջագետք): Մինչև մեր օրերը պահպանվել են 18-19-րդ դարերում կառուցված հին թաղամասերը ինչպես նաև 17-րդ դարի Սուրբ Հարություն և մոտավորապես 14-րդ դարի Սպիտակ Խաչ եկեղեցիները: Հադրութի շրջանը, որը պատմության մեջ հայտնի է Դիզակ անվամբ արդարացիորեն համարվում է թանգարան բաց երկնքի տակ:
Արցախ
Երկիր
Հայ Առաքելական եկեղեցի
Կրոն
Հայերեն
Պաշտոնական լեզու
33
Համաայնք
1877
Տարածք
720
ԲԾՄ
3059
Բնակչություն
Մեր հայտնիները
Գարրի Կիմի Կասպարով
Շախմատիստ, գրոսմայստերՍերգեյ Ալեքսանդրի Խուդյակով
Խորհրդային Միության ավիացիայի մարշալ
Աշոտ Ջումշուդի Կասպարով
Խորհրդային Միության հերոսԵթե Արցախը ոսկե մատանի է, ապա Հադրութը նրա ադամանդե ակն է:
Վահրամ Փափազյան

Հետադարձ կապ
Հարցերի կամ առաջարկների համար կապվեք մեզ հետ