Հադրութի վարչական բաժանում

Վարչական բաժանում Շրջանում քաղաքային 1 համայնք, գյուղական 30 համայնք, գյուղական 42 բնակավայր։ Գյուղական բնակավայրերից առավել նշանավոր են՝ Մեծ Թաղերը, Հին Թաղերը, Տողը, Տումին, Ազոխը, Դրախտիկը, Ուխտաձորը, Թաղոտը, Խծաբերդը, Առաքյալը։ Շրջանի կենտրոն Հադրութ քաղաքը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 75 կմ հեռավորության վրա։ Քաղաքի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, սակայն նրա տարածքում հանդիպում են նախաքրիստոնեական ժամանակաշրջանի մշակութային հուշարձաններ։ Ստույգ է այն, որ արդեն 16-րդ դարում գոյություն է ունեցել Խոնաշեն ( հայերեն հոն և շեն արմատներով) անվանումով բնակավայր, որը հետագայում վերանվանվել է Հադրութ (Միջագետք)։ Մինչև մեր օրերը պահպանվել են Հադրութի հին թաղամասերը՝ նեղլիկ փողոցներով ու 18-19 դդ. կառուցված տներով, 17-րդ դարի Սուրբ Հարություն եկեղեցին: Տեսաժան վայրեր Հադրութի շրջանը, որը Հայաստանի պատմության մեջ հայտնի է Դիզակ անվամբ, արդարացիորեն համարվում է թանգարան բաց երկնքի տակ։ Շրջանը հայտնի է բազմաթիվ վանական համալիրներով, եկեղեցիներով, հինավուրց ամրոցներով ու բնակատեղիներով։ Պատահական չէ, որ հանրահայտ հայ դերասան Վ. Փափազյանը, լինելով Հադրութի շրջանում, արտահայտել է Արցխում թևավոր դարձած հետևյալ խոսքերը. «Եթե Ղարաբաղը ոսկե մատանի է, ապա Հադրութը այդ մատանու ադամանդն է»։

Leave a Reply

Your email address will not be published.